National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
02.06.2021
Օրենսդրական առաջարկի նպատակն անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսվարողների համար կանխատեսելիության ապահովումն է
1 / 2

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Նախագծի նպատակն անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման արդյունքում անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ ԱԱՀ-ի եւ շահութահարկի մասով առաջացած խնդիրների լուծումն է:

Անշարժ գույքի մոտարկված արժեքները հաշվարկվում են` հիմք ընդունելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գործարքների միջին շուկայական արժեքները, որոնք արդեն իսկ ներառում են ԱԱՀ-ի գումարներ:  Արդյունքում ստացվում է, որ անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքի մեջ մտնող ԱԱՀ-ի գումարը ներառվում է ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկվող բազայի մեջ, ինչը հակադրվում է նշյալ հարկատեսակների ընդհանուր տրամաբանությանը:

Փոխնախարարը նշեց, որ նոր կառուցապատվող բազմաբնակարան շենքերի դեպքում անշարժ գույքի վաճառքը շատ հաճախ սկզբնապես տեղի է ունենում անշարժ գույքի գնման իրավունքի վաճառքի ձեւով, եւ անշարժ գույքի փաստացի օտարումը տեղի է ունենում միայն հետագայում՝ բազմաբնակարան շենքի կառուցապատումն ավարտելուց հետո: Օտարվող անշարժ գույքի գինը որոշվում է գնման իրավունքի վաճառքի փուլում եւ հետագայում փոփոխման ենթակա չի լինում: Գնման իրավունքի վաճառքի եւ անշարժ գույքի փաստացի օտարման միջեւ ընկած ժամանակահատվածում անշարժ գույքի շուկայում կարող է տեղի ունենալ գների փոփոխություն, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ նաեւ անշարժ գույքի մոտարկված շուկայական արժեքների վրա: Արդյունքում բազմաբնակարան շենքի կառուցապատման ընթացքում անշարժ գույքի գների բարձրացման եւ դրա հետեւանքով անշարժ գույքի մոտարկված արժեքների հնարավոր բարձրացման հետեւանքով կարող են բարձրանալ նաեւ այդ գույքի՝ ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման բազաները՝ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների մոտ ձեւավորելով չկանխատեսված լրացուցիչ հարկային պարտավորություններ:

Առաջարկվում է անշարժ գույքի օտարման համար ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման նպատակով հարկման բազան վերցնել անշարժ գույքի գնման իրավունքի պետական գրանցման օրվա դրությամբ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց արդեն վերջնական շենքի չափորոշիչների հիման վրա հաշվարկվող մոտարկված արժեքի 80 տոկոսի չափով:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձավ նախագծի բարելավող դրույթներին եւ առաջարկեց գործընկերներին կողմ քվեարկել:

Նախագիծը ստացավ դրական եզրակացություն: 
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am